Նախագծի
մասին

Ակադեմիական քաղաք Հայաստանը շրջադարձային կրթական կենտրոն է, որը միտված է խթանելու նորարարությունը, հետազոտությունը և համագործակցությունը:
Տեղակայված Երևան քաղաքի ծայրամասում՝ Ակադեմիական քաղաքը կհյուրընկալի ուսանողների, հետազոտողների, մասնագետետների ամբողջ աշխարհից:
Ժամանակակից հարմարություններով համալրված և ամուր միջազգային գործընկերություններով օժտված՝ Ակադեմիական քաղաքն առաջարկում է համաշխարհային մակարդակի կրթություն և գործնական փորձ զարգացող ոլորտներում: Ծրագրի նպատակն է՝ օգտագործելով առաջատար համաշխարհային փորձագիտությունը, միավորել Հայաստանի առաջատար ակադեմիական հաստատությունները՝ խթանելով միջդիսցիպլինար ուսումնառությունը և տեխնոլոգիական նորարարությունները: Ակադեմիական քաղաքը ավելին է, քան կամպուս. այն կենսունակ և կայուն համայնք է, որը նպաստում է Հայաստանի աճին՝ այն դասելով համաշխարհային ասպարեզում կրթության, հետազոտության և զարգացման առաջատարների շարքում:
Առաքելություն
Ակադեմիական քաղաք Հայաստանի առաքելությունն է ստեղծել կրթության, հետազոտությունների և նորարարության բեկումնային կենտրոն, որը կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ստեղծելով միջավայր, որտեղ ուսանողները, գիտնականներն ու մասնագետները կարող են հասնել գերազանցության՝ մենք նպատակ ունենք զարգացնել քննադատական մտածողությունը, խթանել ստեղծագործականությունը և աջակցել համաշխարհային համագործակցությանը։ Մեր առաքելությունն է՝ առաջատար միջազգային հաստատությունների հետ գործընկերությունների միջոցով, անդրադառնալ տեղական և համաշխարհային խնդիրներին և զորացնել ապագա առաջնորդների նոր սերունդը՝ ավելի կայուն և բարեկեցիկ աշխարհ կառուցելու համար։
Տեսլական
Մեր պատկերացրած Ակադեմիական քաղաք Հայաստանը համաշխարհային ճանաչում ունեցող գերազանցության կենտրոն է, որտեղ կրթությունը, հետազոտությունը և մշակույթը միավորվում են՝ ապագա առաջնորդներին ոգեշնչելու համար:
Նպատակներ
-
- Կրթության գերազանցություն. Ստեղծել ներառական ակադեմիական միջավայր, որը կտրամադրի համաշխարհային մակարդակի կրթություն ստանալու և հետազոտություն իրականացնելու հնարավորություններ։
- Միջազգային համագործակցություն. Ամրապնդել կապերը միջազգային համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ՝ խրախուսելով գիտելիքների փոխանակումը և նորարարության զարգացումը։
- Կայունություն. Զարգացնել խելացի, էկոլոգիապես մաքուր կամպուս, որը կխթանի կանաչ տեխնոլոգիաների և կայուն գործելակերպերի կիրառումը։
- Տնտեսական աճ. Նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ կրթելով հաջորդ սերնդի գիտնականներին, ձեռներեցներին, նորարարներին և առաջնորդներին։
- Մշակութային ազդեցություն. Դարձնել Ակադեմիական քաղաքը մշակութային և մտավոր կենտրոն, որտեղ Հայաստանի հարուստ ժառանգությունը համատեղվում է համաշխարհային առաջընթացների հետ։
Գործընկերներ
Ակադեմիական քաղաք Հայաստանը կարևորվում է միջազգային առաջատար հաստատությունների, ոլորտային փորձագետների, պետական մարմինների հետ համատեղ ռազմավարական համագործակցության ապահովումը՝ այս բեկումնային ծրագրի կայացման համար։
Մեր գործընկերներն են համալսարանները, հետազոտական կենտրոնները, մասնավոր հատվածի ընկերությունները և միջազգային կազմակերպությունները, որոնց գործունեությունը միտված է կրթության, հետազոտության և կայուն զարգացման առաջընթացի ապահովմանը:





