Հաճախ
տրվող հարցեր
Հայաստանում բարձրագույն կրթությունը և գիտությունը պատմականորեն զարգացել են կլաստերային տրամաբանությամբ։ Համալսարաններից և գիտահետազոտական կազմակերպություններից շատերը տեղակայված են եղել Օղակաձև զբոսայգու հարևանությամբ և հետագայում ընդլայնվել են Քանաքեռ-Զեյթունի շրջաններում։ Ակադեմիական քաղաքը շարունակելով այս ավանդույթը՝ ստեղծում է կրթության և գիտության նոր, կազմակերպված կամպուս, որը կենտրոնացված կլինի Երևանի 17-րդ վարչական շրջանում։
Ծրագիրն հիմնականում ֆինանսավորվելու է Հայաստանի պետական բյուջեի միջոցներով։ Դրան զուգահեռ, Ակադեմիական քաղաքը պատրաստ է ընդունել ֆինանսական աջակցություն միջազգային գործընկերներից, դոնոր կազմակերպություններից, ներդրումային կառույցներից և վարկային կազմակերպություններից:
Ե′վ մասնավոր, և′ միջպետական համալսարանները, որոնք գտնվում են Ակադեմիական քաղաքից դուրս, կշարունակեն գործել, սակայն վերջիններս պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության նոր չափանիշներին, որոնք նախատեսվում են ստեղծել ապագայում։
Ակադեմիական քաղաքը նաև միջազգային համալսարաններին տեղափոխվելու և գործընկերություններ հաստատելու հնարավորություն կընձեռի։
Կրթական ծրագրերը կվերանայվեն՝ բարձրագույն ակադեմիական չափանիշներին համապատասխանելու նպատակով: Ելնելով յուրաքանչյուր մարզի կարիքներից՝ մարզային բուհերից որոշները հնարավոր է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք։ Համալսարանների Ակադեմիական քաղաք տեղափոխումն համակարգելու նպատակով՝ նախատեսվում է ստեղծել համապատասխան շահառու բուհերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր:
Կրթական ծրագրերի բովանդակությունը վերանայվում է առաջատար օտարերկրյա համալսարանների փորձագետների աջակցությամբ։ Նոր ժամանակակից ծրագրեր կստեղծվեն, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը կանցնի վերապատրաստում՝ կլաստերներում կրթության որակի բարձրացման նպատակով:
Այո, բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ նոր օրենքի շրջանակում առաջարկվում է կառավարման նոր մոդել։
Ավտոմատ կրճատումներ չեն սպասվում։ Այնուամենայնիվ, 2026 թվականին տեղի կունենա գիտական համայնքի համար նախատեսված համապետական ատեստավորումը, որը հետազոտողներից կպահանջի համապատասխանել որակի հատուկ չափանիշներին: Նոր վերապատրաստման ծրագրեր կիրականացվեն նաև ակադեմիական և վարչական անձնակազմերի համար՝ կառավարման նոր մոդելին համապատասխանեցնելու նպտակով: