ակադեմիական
քաղաք
Հայաստանում կրթության
և նորարարության կենտրոն
Հայաստանում կրթության
և նորարարության կենտրոն
2025 թվականի հունվարի 29-ից 31-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրի խորհրդատու չորս կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝
– Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թվականին մշակած և ներկայումս գլխավոր հատակագծի սխեմատիկ մշակման և մյուս խորհրդատուների աշխատանքի համակարգման համար պատասխանատու գերմանական gmp International GmbH Architects and Engineers
ճարտարապետաինժեներական ընկերությունը,
– Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և ընդհանուր Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնիկական համալսարանի միջազգային
համագործակցության կազմակերպությունը,
– Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերությունը,
– Ակադեմիական քաղաքի տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական Սիստեմատիկա ընկերությունը։
Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերների հերթական այցի շրջանակում կայացան հանդիպումներ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ: Անդրադարձ կատարվեց Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականին, ուսանողների ակնկալիքներին, առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու միջոցներին։
Տեղի ունեցավ հանդիպում ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում՝ նվիրված կատարված աշխատանքների ամփոփմանը և հետագա քայլերին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս հանդիպեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման
խորհրդատու միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Նախարարն անդրադարձ կատարեց
Ակադեմիական քաղաքի իրականացման հետ կապված այնպիսի առանցքային գործընթացներին, ինչպիսիք են ներդրումային պլանի մշակումը և օրենսդրության բարելավումը, որոնց իրագործման համար ևս կարևորվեց միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է Ակադեմիական քաղաք նախագծի Կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Հանդիպման ժամանակ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և Ակադեմիական քաղաք ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը: Գերմանական RSUP ընկերության ներկայացուցիչները՝ ի դեմս գործադիր տնօրեն Յոհան Ռաբեի և Ֆրանցիսկա Սահրի, աշխատանքային այց ունեցան Հայաստան, Ակադեմիական քաղաք ծրագրի քաղաքաշինական և տնտեսական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման աշխատանքները սկսելու նպատակով, որոնք կիրականացվեն հիմնվելով ՋիԷմՓի ընկերության կողմից նախագծված հայեցակարգային գլխավոր հատակագծի վրա: Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ կայացան մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև ՀԿ-ների ղեկավարների հետ՝ Ակադեմիական քաղաքի ապագա զարգացմանը նպաստող գործոնների վերաբերյալ պատկերացումների հավաքագրման համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմին, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներին ներկայացրել է Ակադեմիական քաղաք նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը: Հանդիպման ժամանակ Մյունխենի տեխնիկական համալսարանի ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորն իր հերթին ներկայացրել է իրենց բուհը և Ակադեմիական քաղաք ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:Ակադեմիական քաղաք ծրագրի Կրթական կլաստերի մշակման աշխատանքների շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը Լոնդոնում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության և հասարակության ֆակուլտետի գործընկերների հետ: Այս այցի ժամանակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության և հասարակության ֆակուլտետի միջև ստորագրվել է Մտադրությունների նամակ, որով նախանշվում են Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում Կրթական կլաստերի ձևավորման նպատակով փորձի փոխանակման և համագործակցության զարգացման հնարավորությունները:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է Ակադեմիական քաղաք նախագծի Արվեստների կլաստերը։ Վարչապետի ներկայացմանը նախորդել է Լոնդոնի արվեստների համալսարանի ներկայացուցիչ՝ Յան Սթորեյի ելույթը, որը ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և Ակադեմիական քաղաք ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Գավառում ներկայացվեց Ակադեմիական քաղաք ծրագիրը, ինչը ներկա գտնվող երիտասարդներին հնարավորություն ընձեռեց մասնակցելու Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում իրականացվող ընթացիկ գործողությունների և ծրագրով նախատեսված ապագա պլանների վերաբերյալ քննարկումներին։
Մատենադարանում ներկայացվեց Ակադեմիական քաղաքի հայեցակարգային գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը՝ մի շարք պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում շեշտադրվեց ծրագրի՝ կրթական ենթակառուցվածքների միջոցով, հասարակության փոխակերպման ներուժը, այդ թվում՝ ազգային մարզադաշտի կառուցմամբ և բնակիչների համար նախատեսված հարմարությունների ստեղծմամբ: ՋիԷմՓի-ի կողմից մշակված Ակադեմիական քաղաքի նախագիծը՝ ընդգրկելով ընդարձակ տարածք Երևանի մերձակայքում, նախատեսում է համագործակցային միջավայր կրթության, հետազոտության և հասարակական կյանքի համար։
Հայկական պատվիրակության Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը քննարկում է ունեցել գերմանացի գործընկերների հետ՝ Ակադեմիական քաղաք ծրագրի հետ կապված երկու երկրների համագործակցության շրջանակի վերաբերյալ։ Մասնավորապես կարևորվել է Ակադեմիական քաղաք նախագծի Տեխնոլոգիական կլաստերի շուրջ հնարավոր համագործակցությունը։
Ներկայացվեց Ակադեմիական քաղաքի հայեցակարգային գլխավոր հատակագծը՝ խթանելով կարևոր քննարկումներ ՋիԷմՓի-ի ճարտարապետների և տեղացի մասնագետների միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Ակադեմիական քաղաքը Երևանի հետ կապող երկաթուղային ենթակառուցվածքներով՝ գնահատելով տրանսպորտային ցանցի հնարավոր զարգացումները։
Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Գլխավոր հատակագծի տրանսպորտային ենթակառուցվածքների և ծրագրի կայունության հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել առանձին հանդիպում-քննարկում:
Ամփոփվեցին, Ակադեմիական քաղաքում նախատեսվող կինո-քաղաքի հայեցակարգային նախագծերի մշակման համար Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կողմից կազմակերված՝ «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով, ուսանողական աշխատարանի արդյունքները։
Համբուրգում անցկացված՝ երեք շաբաթ տևողությամբ աշխատարանի ընթացքում միջազգային տարբեր բուհերի, ինչպես նաև Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանի ճարտարապետ ուսանողներ՝ իրենց Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ուսուցիչների և ՋիԷմՓի-ի ճարտարապետների օգնությամբ, մշակեցին չորս տարբեր հայեցակարգային նախագծեր՝ Հայֆիլմի տարածքում նախատեսվող կինո-քաղաքի համար։Մեկնարկեցին ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական աշխատանքային խմբերի հանդիպումները: Ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության նպատակն է համապատասխան ոլորտային մասնագետների մասնակցային ներգրավմամբ համակարգել ձևավորվելիք կլաստերների աշխատանքները, հավաքել մասնագիտական կարծիքներ, առաջարկներ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ դրանք հետագայում իմպլեմենտացման փուլ բերելու համար։
Հայաստանի կառավարությունը հատկացրել է հողատարածք Երևանում՝ Ակադեմիական քաղաք կառուցելու համար։Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքներին առնչվող հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում, ՋիԷմՓի-ի ներկայացուցիչը ընդգծեց հասանելիության և կանաչ տարածքների կարևորությունը՝ այգիներով և օժանդակ ենթակառուցվածքներով հետիոտնամետ տարածք ստեղծելու համար։ Որոշվեց ՋիԷմՓի-ի աշխատանքի շրջանակն ընդլայնել՝ ընդգրկելով լանդշաֆտային դիզայնի աշխատանքները:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և տարբեր կառավարական մարմիննրի ներկայացուցիչներից բաղկացած հայկական պատվիրակությունը, այցելեց Գերմանիա` հաջողված գիտական և տեխնոլոգիական քաղաք-կամպուսների ստեղծման փորձը ուսումնասիրելու համար։ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ ստորագրվեց Տեխնոլոգիական կլաստերի զարգացման աջակցությանն ուղղված Փոխըմբռնման հուշագիր։ՋիԷմՓի ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է հայեցակարգային գլխավոր հատակագծի նախնական տարբերակը և անցկացրել ենթակառուցվածքներին առնչվող քննարկումներ՝ ՀՀ Վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում։
ՋիԷմՓի-ի ճարտարապետները հանդիպեցին հայ ուսանողների, մանկավարժների և այլ շահառուների հետ՝ գաղափարներ քննարկելու և նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու համար։Անցկացվել է հանդիպում՝ հայեցակարգը և ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյան առաջարկները ներկայացնելու համար։Ակադեմիական քաղաք հիմնադրամի, ՋիԷմՓի-ի և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացի ներկայացուցիչները քննարկել են քաղաքի տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտի ստեղծման պլանները։
ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Ակադեմիական քաղաք ծրագրի նախնական նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացման համար։ Գերմանական ՋիԷմՓի ճարտարապետական ընկերությունը սկսել է հայեցակարգային գլխավոր հատակագծի մշակումը։ Հայկական պատվիրակությունը այցելել է Լոնդոնի արվեստների համալսարան՝ վերջինիս արվեստի քոլեջներին և դրանց միավորման փորձին ծանոթանալու համար։ Այցի ընթացքում ստորագրել է համագործակցության համաձայնագիր` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու Լոնդոնի արվեստների համալսարանի միջև։
Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը պաշտոնապես հաստատվել է։ Այն ուրվագծում է ծրագրի հիմնական նպատակները՝ ներառելով ակադեմիական կլաստերների նկարագիրը, նախատեսվող ուսանողների և աշխատակազմի թիվը, ինչպես նաև՝ բարձրորակ կրթական և հետազոտական միջավայր ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նկարագիրը։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը իրականացրեց կարիքների գնահատում՝ այցելելով շահառու համալսարաններ և գիտական կազմակերպություններ՝ առկա ենթակառուցվածքների և Ակադեմիական քաղաքի ապագա զարգացմանը նպաստող հատուկ պահանջների վերաբերյալ տվյալների հավաքագրման նպատակով:
Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որը գտնվում է Արագածոտն, Կոտայք և Արմավիր մարզերի սահմանների մոտակայքում: Այստեղ կլինի Հայաստանի ապագա ակադեմիական և հետազոտական կենտրոնը։
Հայաստանի կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումը, որը պատասխանատու է որակյալ կրթության և հետազոտության վրա կենտրոնացած՝ ժամանակակից ակադեմիական միջավայրի նախագծման և կառուցման համար։